Նոյեմբերյանում նույնպես ընդդիմադիր ուժերը կմիավորվեն
POLITICSԻնչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Ախուրյան» եւ «Հաղթանակ» ընդդիմադիր դաշինքները հանդես են եկել համագործակցության մասին հայտարարությամբ, ըստ որի Ախուրյան համայնքում միասնաբար կձեւավորեն տեղական իշխանություն։
Մեր տեղեկություններով, համագործակցության հայտարարությամբ հանդես կգան նաև Նոյեմբերյանի երկրորդ և երրորդ տեղը զբաղեցրած թեկնածուները՝ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը եւ «Ապրելու Երկիր» կուսակցությունը։ «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը հավաքել է 2465 ձայն, իսկ «Ապրելու Երկիր» կուսակցությունը՝ 3 060։
ՔՊ-ն առաջատար է 3 656 ձայնով, սակայն մեծամասնություն չի ձեւավորել, չի ապահովվել 50 + ձայն։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



