Սիրիայի հարցով բանակցությունները տեղի կունենան Ժնեւում, հունվարի 22-ին
INTERNATIONAL NEWSՍիրիայի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ի հովանու ներքո բանակցությունները տեղի կունենան Ժնեւում, հունվարի 22-ին: Այս մասին, Sputnik-ին հայտնել է Սիրիայի հեղափոխական եւ ընդդիմադիր ուժերի ազգային կոալիցիայի ղեկավարության անդամ Ջորջ Սաբրան:
Ավելի վաղ բանակցությունների երրորդ փուլում, որը տեղի է ունեցել Նյու Յորքում, համաձայնեցվել է բանաձեւի տեքստը, որը ամրագրել է նոյեմբերի 14-ին Վիեննայում ձեռքբերված պայմանավորվածությունները:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձեւ է ընդունել, որի համաձայն 6-ամսյա ժամկետում պետք է հաստատվի Սիրիայի նոր Սահմանադրության նախագծի մշակման ընթացակարգն ու գրաֆիկը, եւ 18 ամսվա ընթացքում պետք է տեղի ունենան ազատ ու արդար ընտրություններ՝ ըստ նոր Սահմանադրության:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



