Տավուշի մարզում բախվել են մարդատարն ու բեռնատարը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր
SOCIETYՏավուշի մարզում այսօր՝ դեկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 13:35-ի սահմանում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 125-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Mercedes մակնիշի ավտոմեքենան և Man մակնիշի բեռնատարը, գրում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով բեռնատարը կողաշրջվել է, 1 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, ապա օպերատիվորեն ժանածած «Իջևան» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Իջևան» բժշկական կենտրոն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Կայքը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի:
1
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'
2
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
3
Unibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New Location
4
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
5
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...



