Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «էմոցիոնալ ակնկալիքներից»՝ կապված Պուտին-Բայդեն հանդիպման հետ
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել զերծ մնալ «վեհ էմոցիոնալ ակնկալիքներից»` կապված Ռուսաստանի և ԱՄՆ առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հետ, որը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին տեսակոնֆերանսի ձևաչափով։
«Ընդհանուր առմամբ, այստեղ շատ կարևոր է չտրվել ինչ-որ վեհ էմոցիոնալ ակնկալիքներին: Ի վերջո, երկու երկրների ղեկավարներ են խոսում»,- ասել է Պեսկովը Առաջին ալիքին տված հարցազրույցում։
«Նրանք քննարկելու հարցեր ունեն այն պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ, որոնք ձեռք են բերվել Ժնևի գագաթնաժողովի ժամանակ»,- ասել է նա։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



