Երբե՛ք չգայթակղվել. «Իմ անձնական շքեղությունը հզոր Հայոց պետությունս է». Խաչիկ Ասրյան
BLOGՀա՛յ ժողովուրդ
Այսօր, երբ Հայաստանը մոխիրների մեջ է, երբ Քո սերունդը, եկող սերունդները հայրենատեր չեն, երբ Դու հանդուրժող ես և տեսակով պայքարող չես, ճառերդ ու կենացներդ առ ոչինչ են:
Ո՞վ ես Դու. Հայաստանի թշնամիների ցանկությունները կատարող ժողովո՞ւրդ, թե՞ իր նախնիների, իր հերոսների շիրիմների առջև խոնարհվող, Հայրենիքը, Ընտանիքը, Եկեղեցին, Ազգային Բանակը որպես բացարձակ արժեքներ ընդունող, Քո Հայ տեսակն ու Քո Հայրենիքը ոչնչացնողներին սատկացնե՛լ պատրաստվող ժողովուրդ:
Ի՞նչ ես ունենալու 30, 50 տարի հետո. հայկական անուն ազգանուն կրող, Հայրենիքի պաշտպանությունից փախած և Հայրենիքը կորցրած մսակույտե՞ր, թե՞ Հայրենիքի և Հայ ազգի պաշտպանության ու պահպանության համար կյանքը գիտակցաբար զոհաբերելու պատրաստ հայրենասեր սերունդ:
Հաշվի առնելով Հայկական բարձրավանդակի աշխարհագրական դիրքը, ասել է թե՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանն ու Հայերին ոչնչացնելու ձգտումը՝ մենք՝ Հայերս, դատապարտված ենք միշտ լինել զգոն և երբե՛ք չգայթակղվել՝ միշտ առաջնորդվելով՝ «Իմ անձնական շքեղությունը հզոր Հայոց պետությունս է» կարգախոսով ու միշտ ներդրում ունենալ Հայոց պետության հզորացման գործում այնչափ, որ չափելն անհնար լինի:
Ո՛չ մի գայթակղություն, ո՛չ մի մսակույտեր, այևս Հայրենիքից ո՛չ մի տարածքային կորուստ. համախմբվե՛նք Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգի՝ Հայրենիքի, ավանդական Ընտանիքի, Եկեղեցու, Ազգային Բանակի շուրջ՝ ազատագրելով Հայկական բարձրավանդակը թուրքերից՝ կառուցելով Ռազմական և Սոցիալական հզոր, միասնական Հայաստան:
ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի Հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



