Կրակոցներ Ծաղկաձորում. հայտնաբերվել է 10 հատ որսորդական հրացանի փամփուշտի գնդակներ
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 6-ին, կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ գիշերը Ծաղկաձոր քաղաքի Գ. Մագիստրոսի փողոցում գործող «Ֆրուդս» մթերային խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնում է Shamshyan.com:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 01:10 -ի սահմաններում նշված խանութի ուղղությամբ կրակոցներ են արձակել, ինչի արդյունքում վնասվել է դռան ապակին, ցուցափեղկը և սառնարանը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված որսորդական փամփուշտի «Պիժ» և 10 հատ որսորդական փամփուշտի գնդակներ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



