Վերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով. Աշոտյան
BLOGՎերջին ամիսներին Ադրբեջանն ու Թուրքիան տարբեր միջազգային հարթակներում հետևողականորեն հանդես են գալիս այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լոբբինգով։
Ընդ որում, Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք անցկացնելու իրենց քաղաքական նկրտումները հմտորեն քողարկում են տնտեսական հիմնավորումներով՝ փորձելով միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծել, թե իբր այդ միջանցքը էական նպաստ է բերելու Արևելք-Արևմուտք առևտրաշրջանառությանն ու բեռնափոխադրումներին։
Հիմնվելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի ծանրաբեռնվածության և տնտեսական արդյունավետության ուսումնասիրության վրա՝ սույն վերլուծության արդյունքում եկել ենք այն եզրակացությանը, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» կամ Նախիջևանի միջանցքը տնտեսական տեսանկյունից որևէ էական արժեք չի ներկայացնում։
Այն զուտ քաղաքական նախագիծ է, որը միտված է սպասարկելու Թուրքիայի և Ադրբեջանի պանթուրանական աշխարհաքաղաքական շահերն ու ծրագրերը։
Մեր հերթական շատ կարեւոր աշխատանքը
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



