ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին հայցը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բավարարել Հայաստանի հիմնական հայցն ընդդեմ Ադրբեջանի՝ ռազմագերիներին անհապաղ վերադարձնելու մասին։
Չբավարարվեց նաև հայկական կողմի` Բաքվի «ռազմական ավարի պուրակը» փակելու և Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունները հետաքննելու խնդրանքը։
Դատարանը հայտարարեց, որ Հայաստանը չի կարողացել այս հարցերի վերաբերյալ հիմնավոր ապացույցներ ներկայացնել։
ՄԱԿ-ի միջազգային դատարանը միայն որոշում է կայացրել, որ Բաքուն պետք է միջոցներ ձեռնարկի հայերի նկատմամբ ռասայական ատելության հրահրումը կանխելու համար։
Սպասվում է, որ այսօր դատարանը կհրապարակի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի հայցի վերաբերյալ որոշումը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



