Մեկնարկել են Պուտին-Բայդեն բանակցությունները
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահները սկսել են հեռուստակամուրջի ձևաչափով անցկացվող իրենց երկկողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ըստ աղբյուրի՝ Վլադիմիր Պուտինը և Ջո Բայդենը քննարկելու են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, ռազմավարական կայունության և երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Կարող են քննարկվել նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասել է, որ Պուտինի և Բայդենի շփումը կարող է բավական երկար տևել: Նրա խոսքով՝ զրույցը կտևի «այնքան, որքան պետք է»:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



