Ռեալն առաջին ակումբն է, որը 1000 գոլ է խփել ՉԼ-ում
SPORTՄադրիդի «Ռեալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (2-0) խփեց իր 1000-րդ գոլը մրցաշարում՝ չհաշված ընտրական փուլերը։
Հոբելյանական գնդակը խփեց կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մադրիդյան ակումբը պատմության մեջ առաջինն է, որը հատել է 1000 գոլի շեմը Չեմպիոնների գավաթում/լիգայում, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նշենք, որ Մադրիդի «Ռեալը» 455 խաղում խփել է 1000 գոլ։
Միջին հաշվով Արքայական ակումբը Չեմպիոնների լիգայում մեկ խաղում խփում է 2,2 գոլ, ինչը ամենաբարձրն է բոլոր այն ակումբների շրջանում, որոնք Չեմպիոնների լիգայում առնվազն 50 հանդիպում են անցկացրել:
1
Hayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in Katowice
2
Become a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yield
3
Harutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership
and Adopted th...
4
All Armflix Content Is Once Again Available on Uplay
5
The Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'



