Վերադարձած գերիներին հարցաքննել են. ՔԿ-ն պնդում է՝ ձերբակալվածներ չկան
SOCIETYArmDaily.am-ին հասած տեղեկությունների համաձայն նախօրեին Ռուստամ Մուրադովի հետ Բաքվից Երևան վերադարձած տասը գերիներից չորսին ձերբակալել են։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տասը գերիներին էլ հարցաքննել են, սակայն ձերբակալվածների մասին որևէ տեղեկություն իրեն հայտնի չէ։ Նա հավելեց, որ նախաքննություն է ընթանում և կան տվյալներ, որոնք հրապարակման ենթակա չեն։ Հավելյալ ինֆորմացիայի դեպքում կտարածեն հաղորդագրություն։
Թադևոսյանից հետաքրքրվեցինք, թե քանի քրեական գործ է հարուցվել գերությունից վերադարձած անձանց դեմ, նա ասաց, որ քրգործեր հարուցվել են, բայց թե քանիսը՝ տեղյակ չէ։
Կապ հաստատեցինք գնդապետ Բորիս Ավագյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկություն չունի կալանավորված գերիների մասին։
Նշենք նաեւ, որ տեւական ժամանակ է իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից, երեկ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում են, թե պետք է պարզել՝ ինչպես են տղաները հայտնվել գերության մեջ։ «Ի՞նչ է նշանակում գերի ընկնել, ի՞նչ հանգամանքներում է դա եղել` պետք է քննվի։ Զինվորական կանոնագրերը սահմանում են, թե որ դեպքում գերի ընկնելը չի համարվում հանցագործություն»,-հայտարարել էր վարչապետը։
Երեկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր. «Ես գերիներին համարում եմ, որ չկան, իմ համար չկան: Այդ գերիներն այն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են»։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



