«Մանկական Եվրատեսիլ-2021»-ի առցանց քվեարկությամբ Հայաստանի մասնակիցն առաջինն է
CULTURE«Մանկական Եվրատեսիլ-2021» երգի միջազգային մրցույթի առցանց քվեարկության արդյունքում Հայաստանի ներկայացուցիչ Մալենան առաջինն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրված է մրցույթի պաշտոնական կայքում:
Մալենան ունի 3,367 միավոր: Երկրորդ հորիզոնականում 2,830 միավորով Վրաստանի ներկայացուցիչն է, իսկ երրորդ տեղում՝ Ֆրանսիայի պատվիրակը, որն ունի 2,357 միավոր:
14-ամյա Մալենան «Մանկական Եվրատեսիլի» Հայաստանի պատվիրակն էր դեռևս 2020 թվականին, սակայն երկրում հայտարարված ռազմական դրության պատճառով Առաջին ալիքը ստիպված էր չեղարկել միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցությունը: Նա մրցույթին մասնակցում է «Քամի-քամի» երգով:
«Մանկական Եվրատեսիլ 2021»-ին մասնակցում է 19 երկիր: Մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



