Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Թաթուլ Հակոբյանն ահազանգում է. իրեն սպառնում են կյանքից զրկել

SOCIETY

Լրագրող Թաթուլ Հակոբյանն ահազանգում է, որ իրեն սպառնում կյանքից զրկել։ Նա դիմել է Հայաստանի լրագրողական համայնքին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ Գլխավոր դատախազին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը։

«Հարգարժան բարեկամներ,

Միացյալ Նահանգներ իմ այցը, որն իրականացվում է Հայկական ուսումնասիրությունների ԱՆԻ կենտրոնի, ամերիկահայ 8 կազմակերպությունների (Ararat-Eskijian Museum, Armenian Democratic Liberal Party-Ramgavars, Armenian Network of America-Greater NY, Family of Vagharshag Shahinian, Family of Yegishe Catchouny, Knights of Vartan-Bakradouny Lodge, National Association for Armenian Studies and Research, NAASR, St. Leon Armenian Church) և մի շարք անհատների մասնակցությամբ և օժանդակությամբ, անցնում է իմ հասցեին հնչող սպառնալիքների, հաշվեհարդարի, անգամ՝ կյանքից զրկելու կոչերով:

Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից, որի մասին մանրամասնորեն կներկայացնեմ՝ Երևան վերադառնալուց անմիջապես հետո: Սպառնալիքները դեռևս սոցիալական ցանցերում են, մասամբ՝ իմ արդեն ունեցած հանդիպումների ընթացքում, սակայն հաշվի առնելով դրանց՝ մեկ կենտրոնից կազմակերպված լինելու իրողությունն ու մաշտաբայնությունը, 30 տարիների մասնագիտական գործունեության ընթացքում ստիպված եմ առաջին անգամ դիմել լրագրողական կազմակերպություններին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Գլխավոր դատախազությանն ու իրավապահ մարմիններին:

Իմ հասցեին հնչող սպառնալիքների հիմքում, որքանով համադրել ու վերլուծել եմ, ընկած է իմ այն խոսքը, որ վերջերս Հայաստանի հեռուստաընկերություններից մեկի եթերում եմ արել. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՆՏԵՂ Է, ՈՐՏԵՂ ԿԱՆԳՆԱԾ Է ՀԱՅ ԶԻՆՎՈՐԸ: Ընդ որում, հստակ ասել եմ, որ 1918-ին այդ Հայաստանը 10 հազար քառակուսի կիլոմետր էր, 1920-ի ամռանը՝ 60 հազար, 1920-ի աշնանը՝ 30 հազար, 1994-ին՝ 42 հազար, այսօր՝ 2020-ի աղետալի պատերազմից հետո՝ 33 հազար է: Այս կարծիքը հանդիպել է, որքան էլ անհեթեթ է հնչում, Մեծ Հայաստան երազողների սպառնալիքներին:

Դեկտեմբերի 1-ից 10-ը դասախոսությունների շարքով հանդես եմ եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում, Օհայոյի նահանգի Կոլամբուս և Քլիվլենդ քաղաքներում և Կալիֆոռնիայում: Իմ վերջին՝ 5-րդ դասախոսությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 9-ին՝ Նյու Ջերսիում՝ կազմակերպությամբ 8 հայկական կառույցների՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արևելյան թեմի Սեյնթ Լեոն եկեղեցու սրահում: Այդ օրը ներկայացնելու եմ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ անգլերեն հատորը, որը պատմում է Զորավար Անդրանիկի և Սարդապարատի հերոսներից Վաղարշակ Շահինյանի մասին:

Հաշվի առնելով, որ իմ հասցեին սպառնալիքները լուրջ են, համակարգված և չափազանց վտանգավոր, Զորավար Անդրանիկի գրքի շնորհանդեսի կազմակերպիչները ինձ առաջարկել են ապահովել ԱՄՆ Ոստիկանության ուժերի ներկայությունը, որին ես տվել եմ իմ համաձայնությունը: Այսպիսով, ԱՄՆ-ում գտնվելու իմ վերջին երկու օրերին կլինեմ ամբողջական պաշտպանության տակ:

Վերադառնալով Հայաստան՝ դեկտեմբերի 10-ին՝ Նյու Յորք-Մոսկվա-Երևան ճանապարհով, անմիջապես հաղորդագրություն եմ ներկայացնելու ՀՀ իրավապահ մարմիններին, նշելու եմ կոնկրետ անուններ, ազգանուներ, նկարներ, տեսանյութեր ու տեքստեր՝ կոնկրետ սպառնալիքներ, նշելու եմ այն անհատների անունները, որոնք այս ամբողջ արշավի ֆինանսական, գաղափարական/արմատական հենքն են:

Հասկանում և չափազանց անհարմար եմ զգում, որ Հայաստանի համար այս մղձավանջային օրերին դիմում եմ լրագրողական կազմակերպություններին, ՄԻՊ-ին ու իրավապահ մարմիններին, Երևանում ԱՄՆ դեսպանությանը, սակայն իմ հանդեպ կազմակերպված, ուղղորդվող, սպառնալիքներով ուղեկցվող այս արշավը չի կարող մնալ անհատական տիրույթում և պետք է կանխվի քաղաքակիրթ ճանապարհով: Ես որևէ շփման մեջ չեմ մտնելու սպառնալիքներ հնչեցնողների և նրանց հետևում կանգնածների հետ»:

 

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK