Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ամերիկյան երկարատեւ ռազմական ներկայության օգտին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է գալիս Եվրոպայում ամերիկյան ռազմական երկարատեւ ներկայության օգտին, սակայն չի աջակցում անվերջ ռազմական օկուպացիաներին Մերձավոր Արեւելքում եւ Վաշինգտոնի մասնակցությանը՝ քաղաքացիական պատերազմներում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նա ասել է, որ Բայդենը համոզված է, որ այն բանի համար, որպեսզի արտասահմանում գտնվող ամերիկյան զորքերը գործի դրվեն, անհրաժեշտ է հստակ ձեւակերպված նպատակ, որոնք կապված պետք է լինեն ԱՄՆ կենսական շահերի եւ ազգային անվտանգության հետ։ Սալիվանը նաեւ ներկայացրել է այլ մանրամասներ ամերիկյան ռազմական ուժի կիրառման հետ կապված ԱՄՆ գործող նախծագահի ունեցած պատկերացումների մասին։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



