Մեզ միացրել է աշուղական երգի հանդեպ սերը. Սևակ Ամրոյանն առաջին անգամ խոսել է կնոջ և իրենց սիրո պատմության մասին
LIFEArmlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս երգիչ Սևակ Ամրոյանն ամուսնացել է:Նրա կնոջ անունը Քրիստինա է:
Հայտնի է, որ Սևակը երբեք չի սիրել խոսել իր անձնական կյանքի մասին: Սակայն վերջերս իր հարցազրույցներից մեկում Սևակը խոսել էր ընտրյալի մասին՝ նշելով, որ նա իր էներգետիկայով է գրավել իրեն: Այն հարցին՝ ինչպիսի՞ն պետք է լինի Սևակ Ամրոյանի կինը, երգիչը պատասխանել է.«Մարդ պետք է ունենա բնավորություն, ազնվություն, հետաքրքրություն, ներսի փայլ: Ամենաշատը էներգիան պետք է քեզ հոգեհարազատ լինի»:
Երգիչը խոստովանել է, որ Քրիստինայի կողքին ինքն իրեն լիարժեք է զգում:
Վերջինս նշել է նաև, որ հենց երգն է միացրել իրենց.
«Ինքը շատ սիրում է, որ ես երգում եմ: Ի սկզբանե մեզ միացրել է աշուղական, ժողովրդական երգի հանդեպ սերն ու այդ խոսակցությունները: Ինքնէլ ինչ-որ շրջան երգել է՝ զուտ դասնթացների տեսքով»:
Ավելին՝ այստեղ