ԶԼՄ-ները պարզել են՝ ինչով է զբաղվել Մերկելը կանցլերի պաշտոնից հեռանալու առաջին օրը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը, չնայած թոշակի անցնելուց հետո քունն առնելու ցանկությանը, պաշտոնից հեռանալու առաջին իսկ օրը առավոտյան 08:20-ին դուրս է եկել տնից: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին հայտնել է Bild պարբերականը:
Հաղորդվում է, որ Մերկելը հինգշաբթի դուրս է եկել իր բեռլինյան բնակարանից և ուղևորվել է իր նոր գրասենյակ: Ի դեպ, ճանապարհին խցանումներ են եղել: Ավելի ուշ Մերկելը գնումների է գնացել սուպերմարկետ: Խանութում նախկին կանցլերի կողքին նկատել են թիկնապահին, սակայն սայլակը ինքն է տարել:
Մերկելն ավելի վաղ հայտարարել էր, որ պաշտոնավարման ավարտից հետո մտադիր է «մի լավ քնել»:
Հիշեցնենք, որ կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինել է սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը: Կանցլերի պաշտոնը Մերկելը զբաղեցրել է 2005 թվականից ի վեր:![]()
.jpg?1639140723870)
1
Unisport Crowned Armenian Futsal Premier League Champion
2
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
3
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
4
With IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6
5
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion



