Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Նուբարաշենի հոգեբուժարանում հայտնաբերվել է ռեստորանում 23-ամյա երիտասարդին սպանողը

SOCIETY

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Եղվարդի դատարան, որպեսզի դատարանը վերահաստատի երկամսյա կալանքի որոշումը։

Դեկտեմբերի 6-ին ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից այս տարվա փետրվարի 12-ից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի մեղադրանքով հետախուզվող, Շենգավիթ վարչական շրջանում հաշվառված 24-ամյա Մարկ Խոդերյանը հնարավոր է՝ գտնվում է  Նուբարաշենի հոգեբուժարանում։ 

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Էրեբունու և Շենգավիթի բաժինների քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողներն իրականացնում են «Պալատ N 7» օպերացիան և առանձնապես ծանր հանցագործության մեջ հետախուզվողին հայտնաբերում են Նուբարաշենի հոգեբուժարանում։

Երեկ դատավոր Վարոսյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննչական պետի միջնորդությունն ու վերահաստատել Մ. Խոդերյանի նկատմամբ նախկինում կայացրած կալանքի որոշումը, և նա, ով կասկածվում է Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանաին համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին դիտավորությամբ սպանելու մեջ, դատարանից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ որոնվում էր Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 24-ամյա Մարկ Խոդերյանը:

Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, վերջինս որոնվում էր այս տարվա փետրվարի  6-ին Առինջ գյուղի «Ծիրանի» ռեստորանային համալիրում  ծեծկռտուքին մասնակցելու և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 23-ամյա Թաթուլ  Մարտիրոսյանին սպանելու կասկածանքով:  Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը օրեր առաջ էր Հայաստան վերադարձել Ռուսաստանից, իսկ նրա նկատմամբ որպես կասկածյալ հիմնավոր ապացույցներ էին ձեռք բերել արդեն ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, ոստիկանության Կոտայքի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները:

SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր տեսանյութ՝ ինչպես էր տեղի ունեցել ծեծկռտուքը, որի ժամանակ էլ Թ. Մարտիրոսյանն արդեն վիրավոր վիճակում վայր էր ընկել:

Ucom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBank