Yerevan, 04.May.2026,
00
:
00
BREAKING


Իսպանական ամենահայտնի երաժշտական գործիքն իրականում իսպանական ծագում չունի. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ հնչում է «Իսպանիա» բառը, այդ ժամանակ, բացի զանգվածեղ ամրոցներից, լայնեզր սոմբրերոներից և համեղ ձիթապտղից, մարդիկ անմիջապես հիշում են նաև կրակոտ ֆլամենկո պարը, որը կատարում են հմայիչ իսպանուհիները կիթառի և կաստանիետի հնչյունների ներքո: Ըստ այդմ, շատերը սխալմամբ կարծում են, որ Իսպանիան է կաստանիետ հարվածային երաժշտական գործիքի ծննդավայրը, բայց իրականում այդպես չէ: Նման գործիքներ եղել են Հին Եգիպտոսում և Հունաստանում մ.թ.ա. մոտ 3000 թվականին: Այդ գործիքի նախատիպը կարելի է համարել տասից քսան սանտիմետր երկարությամբ պարզ ձողիկները, որոնք պատրաստված էին փայտից կամ քարից: Մատներով բռնված այդ ձողիկները ձեռքի շարժումների ժամանակ հարվածում էին միմյանց և ձայն արձակում: Կաստանիետը կարող էր հասնել Պիրենեյան թերակղզի ինչպես Հունաստանից, այնպես էլ արաբական նվաճումների արդյունքում:

Կարծիք կա, որ Քրիստափոր Կոլումբոսն ինքը կարող էր Իսպանիա բերել առաջին կաստանիետը: Իսպաներեն «շագանակներ» բառից է «կաստանիետն» ստացել իր անվանումը, քանի որ այդ գործիքը իրոք նման է շագանակի: Կաստանիետը փայտե կամ մետաղական երկու կլոր կիսաշրջան է, որոնց միջով թել է անցկացված: Այդ գործիքով նվագելը հեշտ է: Մեծ կաստանիետները, որոնք ամրացված են ոչ թե մատներին, այլ ուրիշ հիմքի, օգտագործվում են սիմֆոնիկ նվագախմբերի կատարողների կողմից: Իսպանիայում պարողները օգտագործում են դանակաձև երկու տարբեր չափի կաստանիետներ: Խոշորները, որոնք պահվում են ձախ ափի մեջ, օգտագործվում են պարի հիմնական շարժումը կատարելու համար:

Ավելի փոքրերը պահվում են աջ ափի մեջ և օգտագործվում են պարերն ու երգերն ուղեկցող մեղեդիները ձևավորելու համար: Երգերի հետ միասին գործիքը սովորաբար հնչում է նաև նվագարկման ժամանակ: Կաստանիետ նվագելու երկու եղանակ կա, որոնք շատ տարբեր են միմյանցից: Առաջինը ժողովրդականն է, երկրորդը` դասականը: Ժողովրդական ոճում օգտագործվում են խոշոր կաստանիետներ, որոնք կցված են միջին մատին: Ձեռքի շարժման ընթացքում գործիքները հարվածում են ափին, և ձայն է առաջանում: Այս տարբերակը ավելի բարձր և սուր ձայն ունի, քան դասական տարբերակը: Դասական ոճը ենթադրում է ավելի փոքր կաստանիետների օգտագործում, որոնք երկու մատով ամրացվում են ձեռքին:

Իրականում, աջ և ձախ ձեռքի գործիքները տարբերվում է իրենց չափերով և արձակած ձայնով: Նշենք որոշ փաստեր այդ գործիքի վերաբերյալ. 1. Ավելի քան երեք հարյուր տարի առաջ գնչուները վտարվել են Իսպանիայից, արգելվել են կաստանիետները, ինչպես նաև դրանցով պարերը: Միայն տասնութերորդ դարի վերջին է այդ արգելքը հանվել: 2. Քսաներորդ դարի երեսունական թվականներին առաջին անգամ պարուհիները կինոներում սկսել են պարել այդ գործիքի նվագակցությամբ: 3. Կաստանիետները գլխավորում են Իսպանիայի ամենահայտնի հուշանվերների շարքը:

Կաստանիետները պարզ, բայց միևնույն ժամանակ բավականին հետաքրքիր երաժշտական գործիքներ են: Այս գործիքի ձայնը կարծես համեմունք լինի երաժշտության համար, քանի որ ստեղծում է վառ տպավորություն: Իսպանիայում կաստանիետները երկրի խորհրդանիշներից մեկն են, և իսպանացիները փորձում են զարգացնել և փայփայել այս գործիքի նվագարկման արվեստը: 

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan