Առաջիկա 3 տարիներին Հայաստանում կանխատեսվում է 2-3 տոկոսանոց տնտեսական աճ
ECONOMICSՀամաշխարհային բանկն առաջիկա երեք տարիների համար Հայաստանում կանխատեսում է տնտեսական աճի ցուցանիշ 2-3 տոկոսի միջակայքում: Դեկտեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գարսենյակի ղեկավար Լորա Բեյլին:
«2016 թ. համար Համաշխարհային բանկի կանխատեսումը տնտեսական աճի համար 2,2 տոկոս է, իսկ 2017 թ. կանխատեսում ենք 2,6-2,7 տոկոս տնտեսական աճ: Հայաստանի պես փոքր երկրներում տնտեսական աճի ցուցանիշի կանխատեսման համար մենք ուշադրություն ենք դարձնում նաև երկրի ներքին տնտեսական գործոնների վրա: Այս տարի Հայաստանի գյուղատնտեսության ցուցանիշները բավականին տպավորիչ էին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Բեյլին` հավելելով, որ Համաշխարհային բանկն ուշադրություն է դարձնում նաև այն բանին թե ինչ է տեղի ունենուÕ ´ երկրի սահմաններից դուրս, հատկապես Հայաստանի արտահանման հիմնական շուկաներում:
«Մեր կանխատեսումների հիմնական նպատակն է օժանդակել բիզնեսին ու կառավարությանը, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արդյունավետ կերպով օժանդակել հնարավոր տնտեսական զարգացմանը»,- նշեց Բեյլին:
Բանկի ներկայացուցչի խոսքով, սեպտեմբերի վերջին շաբաթում Հայաստանի համար կանխատեսվում էր, որ հաջորդ տարվա տնտեսական աճը կլինի 2,7 տոկոս, սակայն անցած 3 ամիսների ընթացքում որոշ զարգացումներ տեղի ունեցան. Մասնավորապես՝ ռուսական տնտեսության ավելի դանդաղ աճը և նավթի համաշխարհային գների անկումը, որն անմիջական ազդեցություն ունեցավ կանխատեսման վրա: