Ռուսաստանում մեկ օրում գրանցվել է COVID-19-ով վարակված 30 288 մարդ
INTERNATIONAL NEWSՌուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 30 288-ով՝ հասնելով 9 986 967-ի, շաբաթ օրը հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարաբերական առումով նոր դեպքերի աճը կազմել է 0.3 տոկոսով։
Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 36 446-ով, ապաքինվել է ընդհանուր 8 709 964 մարդ։ Դուրս գրված հիվանդների մասնաբաժինը, ըստ շտաբի, աճել է մինչեւ վարակվածների ընդհանուր թվի 87.2 տոկոսը։
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն ավելացել է 1171-ով՝ նախորդ օրվա 1176-ի դիմաց։ Հիվանդության պայմանական մահացության ցուցանիշը (վերջնականը կարելի է որոշել միայն համաճարակի ավարտից հետո) հասել է 2.89 տոկոսի, վկայում են շտաբի տվյալները։
Համավարակի ընթացքում մահացել է ընդհանուր 288 351 հիվանդ։