Yerevan, 24.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Շոու բիզնեսի հայտնի դեմքերը՝ Քրիստինե Գրիգորյանի նորաձևության երեկոյին

LIFE

Երեկ կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty նորաձևության շոուն, որի ժամանակ պոդյումում ոչ միայն պրոֆեսիոնալ մոդելներ էին, այլև հայտնի մարդիկ՝ իրենց երեխաների հետ։

Tert.am Life–ը ներկա է եղել ցուցադրությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները։

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն առաջին անգամ էր ներկայանում նորաձևության ոլորտում։ Դերասանուհին բեմում ավագ որդու՝ Հայկի հետ էր, իսկ ամուսինն առաջին շարքից հետևում էր նրանց բեմելին, իսկ ահա Սաթենիկ Հազարյանն ու դուստրը այս հարցում արդեն պրոֆեսիոնալ են դառնում։

Սաթենիկը նաև վարում էր երեկոն, որի հյուրերի թվում էին Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Ռաֆայել Երանոսյանը, Լուիզա Ղամբարյանը, Մերի Մարտիրոսյանը և այլ հայտնի մարդիկ։ Նաիրա Մովսիսյանը միջոցառմանը եկել էր դստեր՝ Մարիայի հետ, որի 6–ամյակը համընկել էր շոուի օրվան։ Մայրիկը որոշել էր այս տարբերակով անցկացնել փոքրիկի օրը։

Երեկոյի երաժշտական մասն ապահովեցին Սոնան, Կարինե Առուստամյանը, Լիդուշիկը։

Բեմում էին նաև Գավառի մանկատան այն սաները, որոնք երազում են մոդելային կարիերայի մասին և հնարավորություն ստացան իրականացնելու իրենց երազանքը։ Ամանորին ընդառաջ Քրիստինեն իր հեղինակած ձմեռային հավաքածուի օրինակները նվիրեց Գավառի մանկատան սաներին։

«Մանկատան սաներն առանձին չեն բարձրանում բեմ, որպեսզի չառանձնանան որևէ մեկից։ Շոուն դիտելիս որևէ մեկը չի կարող տարբերել մանկատան երեխաներին մյուս մոդելներից, ինչն ինձ շատ կարևոր է»,– ասաց դիզայներ  Քրիստինե Գրիգորյանը, ապա հավելեց, որ երեխաներն իրեն շատ են ոգեշնչում:

Միլանում մասնագիտական կրթություն ստացած դիզայները հավաքածուն ստեղծել է մոտ կես տարում, քանի որ նախորդ ցուցադրությունը մայիսին էր։ Նա ներկայացրեց 3 հավաքածու՝ Ձմեռային, Ատլասե և «Հայկական հոգի»։ Վերջինը ցուցադրվել է Մոսկվայում և մեծ վաճառք ունեցել։ Այդ հավաքածուից պահպանված նմուշները Քրիստինեն ցուցադրեց նաև այս երեկոյի ընթացքում։

«Հայկական զարդանախշեր շատ եմ օգտագործում մոդեռն տարբերակով։ «Հայկական հոգու»  հագուստները տարազային են, բայց նորաձև։ Այս հավաքածուից մնացած նմուշներն այլևս չեմ ուզում վաճառել, քանի որ ոգեշնչման աղբյուր են։ Դերասան Սուրեն Առուստամյանն այդ թեմայով վիճում է ինձ հետ, բայց ես նույնիսկ տխրում եմ, երբ այդ հավաքածուից վաճառք է լինու,– ասաց Քրիստինան ու հավելեց, որ իր բոլոր հագուստներիս վրա ասեղնագործված է Հայաստանի դրոշը։

 

Լուսանկարները՝ Շուշանիկ Անտոնյանի

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts