Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արբանյակային լուսանկարներն ու փորձագետների վերլուծությունները վկայում են, որ Իրանը նախապատրաստվում է տիեզերական արձակման. AP

INTERNATIONAL NEWS

Իմամ Խոմենեիի անվան տիեզերակայանի արբանյակային լուսանկարները վկայում են տիեզերական արձակման հնարավոր նախապատրաստման մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 12-ին այդ մասին հաղորդել է AP գործակալությունը:

Գործակալությունը նշում Է, որ արբանյակային լուսանկարները ստացել է Միացյալ Նահանգների Planet Labs ընկերությունից: Դրանք վերլուծել են Մոնտերեյի (Կալիֆոռնիայի նահանգ) Միդլբերիի Միջազգային հետազոտությունների ինստիտուտին կից Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի մասնագետները: Նյութում կատարված գնահատման համաձայն՝ «Իրանը, կարծես, պատրաստվում է տիեզերական արձակման, մինչդեռ Վիեննայում շարունակվում են բանակցություններն աշխարհի տերությունների հետ ատոմի շուրջը գործաքի վերաբերյալ»:

Փորձագետների խոսքով՝ լուսանկարներում երևում է, որ մեկնահրապարակում տեղակայվել է արձակման ժամանակ կիրառվող սարքավորանք, բացի դրանից, ավտոմոբիլային կայանատեղում վերջին օրերին ավելի շատ են ավտոմեքենաները, քան նախկինում: AP-ի տվյալներով՝ նկատվել են նաև ակտիվացման աշխուժացման այլ նշաններ:

«Դա միանգամայն սովորական գործունեություն է արձակումից առաջ»,- նշել է Ջեյմս Մարտինի անվան Չտարածման խնդիրների ուսումնասիրման կենտրոնի աշխատակից Ջեֆրի Լյուիսը:

Հրապարակման մեջ չի ճշտվում, թե հատկապես ինչ սարք է իբր ծրագրվում արձակել: Գործակալությունը նշում է, որ ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտարարել են մի շարք արբանյակների՝ ուղեծիր դուրս բերելուն պատրաստ լինելու մասին: Իրանական միջուկային գործարքի և Թեհրանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների չեղակման շուրջը բանակցությունների յոթերորդ փուլը սկսվել է նոյեմբերի 29-ին Վիեննայում և դադարեցվել դեկտեմբերի 3-ին, երբ եվրոպացի մասնակիցները վերադարձել են իրենց երկրները երկխոսության շարունակումից առաջ լրացուցիչ խորհրդակցությունների համար:

Դեկտամբերի 9-ին Վիեննայում տեղի է ունեցել հերթական փուլը, որտեղ իսլամական հանրապետությունը կողմերին է ներկայացրել միջուկային գործաքի գործողության վերսկսման շուրջը համաձայնագրի նախագիծը երկու փաստաթղթերի տեսքով, որոնք նվիրված են ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկմանը և ատոմային ծրագրի հարցերին:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M