Թուրքիայում տղամարդուն ձերբակալել են Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար
INTERNATIONAL NEWSԹուրքիայում տղամարդուն ձերբակալել են նախագահ Ռեջեփ Էրդողանի դիմանկարը գետնին գցելու համար։ Ինչպես հայտնում է T24 կայքը, միջադեպը տեղի է ունեցել հյուսիսային Զոնգուլդակ նահանգում։
Ոմն Ա.Շ.-ն մտել է Էրեղլիի շրջանի ղեկավարի աշխատասենյակ, պատից հանել Էրդողանի դիմանկարն ու գցել գետնին։ Ականատեսների վկայությամբ՝ նա նաեւ անիծել է նախագահին։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ստուգման, այնուհետեւ՝ ոստիկանության Էրեղլիի բաժին։ Կիրակի օրը նա կանգնել է դատարանի առջեւ ու ձերբակալվել է նախագահին «վիրավորելու» համար։
2014 թվականին պաշտոնը ստանձնելուց ի վեր Էրդողանին վիրավորելու համար ընդհանուր առմամբ հետաքննվել է 38 581 մարդ։ Ըստ BirGün-ի, ավելի քան 12 000 մարդ, այդ թվում՝ 318 անչափահաս, դատարանի առջեւ է կանգնել:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



