Ալավերդիում այրվել է 200 հակ անասնակերով բեռնված «ԶԻԼ»-ը. դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ
SOCIETYԴեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են ավտոմեքենան՝ անասնակերով բեռնված, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



