Գանայում չպատվաստված ուղեւորների համար ավիաընկերությունները կտուգանվեն 3500 դոլարով
SOCIETYԳանան ավիաընկերություններին կտուգանի 3500 դոլարով յուրաքանչյուր ուղեւորի համար, ով երկիր կժամանի առանց COVID-19-ի դեմ ամբողջական պատվաստման, հայտնել է Reuters-ը։
Ավիաընկերությունները նույն չափով տուգանվելու են նաեւ այն ուղեւորների համար, ովքեր մինչեւ օդանավ նստելը չեն լրացրել առողջության վերաբերյալ հայտարարագրի ձեւը։
Մինչ գանացիները, ովքեր թռչում են առանց պահանջները բավարարելու, կարող են երկիր մուտք գործելու թույլտվություն ստանալ եւ 14-օրյա կարանտին անցնել, օտարերկրացիների մուտքը կարող է մերժվել, հայտարարել է օդանավակայանի վարչակազմը:
Գանան, որտեղ ապրում է մոտ 31 միլիոն մարդ, ունի Արեւմտյան Աֆրիկայում COVID-19-ի թեստավորման լավագույն ծրագրերից մեկը՝ համավարակի սկզբից ի վեր հաստատվել է վարակի 132.000 եւ մահվան 1.243 դեպք:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



