«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է գումարով պայուսակ
SOCIETYԵրեկ՝ դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ուղևորը տեղեկացրել էր, որ օդանավի մեջ մոռացել է ձեռքի ուղեբեռը, որտեղ եղել է 180000 ռւսական ռուբլի: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ:
Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցը համապատասխան թույլտվություն ստանալուց հետո օդանավում գտել էր ուղևորի պայուսակը և ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի փոխանցել էր Կորած և գտնված իրերի բաժին:
Ընկերությունը ուղևորներին հորդորում է առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...



