Բրյուսելում մեկնարկել է եռակողմ հանդիպումը
INTERNATIONAL NEWSԲրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այդ մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հանդիպումն ի սկզբանե կրում է լարված բնույթ: Դրանից մի քանի ժամ առաջ Ադրբեջանի ղեկավարը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե իբր «Զանգեզուրի և Լաչինի միջանցքները պետք է ունենան նույն մաքսային ռեժիմը»:
Ի պատասխան Ալիևի այս հայտարարության` Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ադրբեջանը կոմունիկացիաների բացման հարցը փակուղի է մտցնում:
Վերջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են այս տարվա նոյեմբերի 26-ին՝ Սոչիում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



