«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ»․ Արտակ Բեգլարյանի պատասխանը՝ Ալիևին
POLITICSԼաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:
Այս մասին իր թվիթթերյան իր միկրոբլոգում գրել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ ի պատասխան Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև հաղորդակցությունը լինի Հայաստանի վերահսկողության տակ, ապա Ադրբեջանն էլ պետք է վերահսկի Լաչինի միջանցքը:
«Լաչինի միջանցքը չի կարող լինել Ադրբեջանի որևէ տեսակի վերահսկողության տակ, և այդ հարցը որևէ առնչություն չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հետ:
Արցախը պետք է ունենա ուղիղ և չվերահսկվող սահման Հայաստանի հետ, և մեր բռնազավթված տարածքները պետք է վերադարձվեն»,- գրել է Արտակ Բեգլարյանը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



