«2 տարի միասին»․ ամուսնության օրվա առթիվ Արփին ու Միհրանը գնացել են իրենց պսակադրության եկեղեցի
LIFEՀայկական շոու բիզնեսի ամենաքննարկվող զույգերից մեկը՝ Միհրան Ծառուկյանն ու Արփի Գաբրիելյանը, երեկ տոնել են իրենց ամուսնության 2 տարին։ Միհրանն ու Արփին պարբերաբար համատեղ լուսանկարներ են հրապարակում՝ արտահայտելով իրենց մեծ սերը։
Օրվա առթիվ նրանք նոր լուսանկարներ են հրապարակել, ինչպես նաև ցույց են տվել, որ գնացել են իրենց պսակադրության եկեղեցի։
Միհրանի և Արփիի ընտանիքը նաև նոր անդամ ունի՝ փոքրիկ Ռոբերտը։
Հիշեցնենք, որ զույգի պսակադրությունը կայացել էր Էջմիածնի սուրբ Շողակաթ եկեղեցում։ Պսակադրությունից 2 ամիս առաջ՝ Արփիի 30-ամյակին ընդառաջ, Միհրանն իր մենահամերգի ժամանակ հրապարակային սեր խոստովանեց Արփիին և նրան մատանի նվիրեց։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



