Տարվա սկզբից Հայաստանում ռուս սահմանապահները 54 սահմանախախտ են ձերբակալել
SOCIETY2015թ. տարվա սկզբից Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները սահմանային ջոկատների տեղամասերում եւ հսկիչ անցակետերում 54 սահմանախախտ են ձերբակալել։ Այս մասինNEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ Սահմանյին վարչության մամուլի ծառայությունից։
Սահմանապահները ձերբակալել են նաեւ սահմանյին ռեժիմը խախտած 10 քաղաքացու, հայտնաբերել կեղծ անձնագրերով պետական սահմանը հատելու փորձ կատարած 45 անձի։ Տարբեր իրավախախտումների համար սահմանը հատել թույլ չեն տվել 95 մարդու։
Մեղրիի հսկիչ մաքսային անցակետի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերվել եւ առգրավվել է 14 միավոր սառը զենք, 14 միավոր սպառազինություն, ավելի քան 2 կգ թմրանյութ, 5 մլն դրամի մաքսանենգ ապրանք։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



