Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1 550 դոլարը
ECONOMICSԵվրոպայում գազի գինը դեկտեմբերի 16-ին բորսայական սակարկությունների բացմանն աճել է 0,5 տոկոսով եւ բարձրացել հազար խորանարդ մետրի դիմաց 1 550 դոլարից վեր, վկայում են Լոնդոնի ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նիդեռլանդների TTF հաբում հունվարի ապառնագրի գինը Երեւանի ժամանակով 11:01-ի դրությամբ աճել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 552 դոլար: Ըստ որում Երեւանի ժամանակով 11:03-ին գազի գինն արդեն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 517 դոլար: Նախորդ առեւտրական օրը՝ դեկտեմբերի 15-ին, Եվրոպայում գազի բորսայական սակարկությունները փակվել են հազար խորանարդ մետրի դիմաց 1 447 դոլարի նշագծում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



