Քանյե Ուեսթը կդառնա անօթևան և իր տները կդարձնի եկեղեցի
LIFEԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը (նույն ինքը Յեն) մտադիր է իր տները եկեղեցիների վերածել։ Նա քննադատել է կապիտալիզմը և հայտարարել, որ մեկ տարուց անօթևան է դառնալու, գրում է Complex-ը։
«Մենք կապիտալիզմի իշխանության տակ ենք, և դա մեզ սպանում է։ Ժամանակն է դա փոխելու: Մեկ տարի հետո ես անտուն կմնամ: Ես պատրաստվում եմ իմ բոլոր տները վերածել եկեղեցիների»,- ասել է Ուեսթը:
Արտիստը հավելել է, որ եկեղեցիները կդառնան անօթևանների ապաստարաններ, որտեղ միշտ սնունդ կլինի։ Ուեսթի խոսքով՝ ցանկացած մարդ կարող է այնտեղ գնալ օգնության համար։ Ռեփերը նաեւ խոստովանել է, որ երբեմն ընկճվում է երկրպագուների չափից դուրս շատ սիրուց։ Քանյեն պարտական է իր ունկնդիրներին, բայց միևնույն ժամանակ նաև ցանկանում է իր համար տարածք թողնել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



