«Նոր Հայաստան» ճակատը` Ազատության հրապարակի հետնամուտքում
BLOGԱրման Ալավերդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ներկայիս քաղաքական արենայում պասիվություն է նկատվում, միայն փոքր-ինչ ակտիվության նշույլներ է ի ցույց դնում «Նոր Հայաստան» ճակատը: Թերևս, «Նոր Հայաստան» ճակատը դեկտեմբերի 1-ի հանրահավաքով իր պայքարի մեկնարկը լավ էր տվել, սակայն իրենց հավաքած մարդկային ռեսուրսը շատ արագ մաշվեց ու զրոյացավ:
«Նոր Հայաստան»-ը կարճ ժամանակահատվածի ընթացքում հիասթափեցրեց մարդկանց: Այս ամենի պատճաը ոչ այնքան մարտավարական սխալներն էին, ինչպես նշում է Ժիրայր Սեֆիլյանը, այլ ռազմավարական և բովանդակային: «Նոր Հայաստան» ճակատի անդամների հավաքներին ուշադրություն դարձնելու դեպքում կարելի է նկատել, որ ելույթները բովանդակային առումով գրավիչ չէին, և բացակայում էին հռետորության դրսևորումները: Օրինակ՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ամեն օր նույն տեքստը կրկնում էր այնպես, որ միայն շատ լարվելու դեպքում կարող ես հասկանալ, թե ինչ է ուզում ասել ի վերջո այդ մարդը:
Մյուս կողմից՝ «Նոր Հայաստան» ճակատի ամնդամները գրեթե ամեն օր նախաձեռնում էին հանրահավաքներ և երթեր: Սակայն բոլորս էլ գիտենք, որ եթե ինչ-որ ակցիա կազմակերպվում է, ապա պետք է լինի հիմնավորված ասելիք, որպեսզի մարդիկ գան լսելու և սրտների խորքում համոզված լինեն, որ տրամաբանական և խորը դիտարկումներ են արվում հարթակից: Հենց սրանում է կայանում քաղաքական գործիչների տարբերությունը հասարակ քաղաքացիներից:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
4
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages
5
Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month



