Եթե ցանկանում ես քաղաքականությունից դուրս շպրտել քեզ դավաճանած կապիտուլյանտին և քեզ խաբած պոպուլիստին, ուրեմն իմացիր, որ քեզ վրա է հենված Հայաստանի ապագան. Արտակ Զաքարյան
BLOGԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Եթե ցանկանում ես քաղաքականությունից դուրս շպրտել քեզ դավաճանած կապիտուլյանտին և քեզ խաբած պոպուլիստին, ուրեմն իմացիր, որ քեզ վրա է հենված Հայաստանի ապագան։
Եթե հասկացել ես և համոզվել ես,
որ քեզ դավաճանել ու խաբել են, բայց շարունակում ես հանդուրժել կամ համակերպվել, ուրեմն իմացիր, որ անտարբերությունն ավելի մեծ չարիք է բերում։ Գուցե քեզ չի՞ հետաքրքրում քո երկրի ապագան։ Բայց պարտավոր ես իմանալ, որ այդ ապագան կախված է նաև քեզանից, որովհետև դու գիտակցում ես աղետը և կարող ես օգնել քո երկրին՝ դուրս գալ այս կապիտուլյանտ չարիքի ձեռքի տակից։ Բայց ինչ-ինչ պատճառով չես անում դա։ Արդարացվա՞ծ է արդյոք քո սուբյեկտիվ մոտեցումը։ Այդպիսի հայեր են եղել նաև 1915-23թթ. Ցեղասպանության օրերին։ Մտածիր այս մասին։
Մնացյալ 15-20 % անոց նիկոլապատկան կործանված մասսայից ոչինչ կախված չէ։ Նրանք ոչ Հայրենիքը գիտեն ինչ է, ոչ էլ ապագան են գիտակցում։ Նրանց պետք է իրենց նման մեկը, և նրանք գտել են Նիկոլին ու «երջանիկ» են։ Նիկոլը շատ լավ օգտագործում է նրանց և քշում է՝ ուր կամենա։ Նիկոլը նրանց հատ-հատ մորթի, միևնույն է, իրենց ուղեղի բացակայությունը բավարար է, որպեսզի շարունակեն գոհ լինել պետության վախճանից։
Իսկ ամենասարսափելին Նիկոլի թրի տակ մտած, շատ փող աշխատելու մոլուցքով՝ Հայրենիքն ու պետությունը գիտակցաբար ջարդուփշուր անող ուսյալ սրիկաներն են։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



