Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտոր
POLITICSՀովհաննես Հովհաննիսյանն այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ընտրվեց Երևանի պետական համալսարանի ռեկտոր։
Լրագրողների հետ զրույցի ժամանակ Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ հոգաբարձուների նիստի քվեարկության արդյունքներով 19 կողմ, 5 դեմ ձայներով 5 տարի ժամկետով ընտրվել է բուհի ռեկտորի պաշտոնում։
«Ժամանակին, երբ խոսք էր գնում ու հարցնում էին՝ հավակնում եմ այս պաշտոնին, թե ոչ, ասում էի, որ այս պահին նման պլան չկա։ Դա եղել է երկու տարի առաջ։ Հետագայում մարդկանց ծրագրերը փոխվում են։ Շատ բաներ փոխվեցին, և ես գտա անհրաժեշտությունը, որ պետք է գամ ԵՊՀ։ Կարծում եմ՝ իմ աշխատանքի 4 ամսվա ընթացքում ապացուցել եմ, որ իմ այստեղ լինելը բավականին բարձրացնելու է ԵՊՀ-ի վարկն ու հեղինակությունը»,-ասաց Հովհաննես Հովհաննիսյանը։
1
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



