Ադրբեջանում մեկնարկել է երկու հայ ռազմագերու դատավարությունը
SOCIETYԱյսօր Ադրբեջանում մեկնարկել է հայ ռազմագերիներ Իշխան Աշոտի Սարգսյանի եւ Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի դատավարությունը։ Իշխան Սարգսյանին եւ Վլադիմիր Ռաֆայելյանին մեղադրում են ահաբեկչության մեջ։ Դատական նիստի ընթացքում ճշտվել են ռազմագերիների անկետային տվյալները։ Իշխան Սարգսյանը հայտնել է, որ նախկինում դատվածություն չի ունեցել, ստացել եւ ծանոթացել է դատարանի տրամադրած նյութերի հետ։ Նաեւ ասել է, որ ունի բարձրագույն զինվորական կրթություն եւ ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Վլադիմիր Ռաֆայելյանն էլ հայտնել է, որ ապրում է Հայաստանի Էջմիածին քաղաքում, ամուսնացած է, ունի երկու որդի, նախկինում դատվածություն չի ունեցել, ծառայել է ինժեներասակրավորական զորքերում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



