Պուտինն ու Բայդենը ընկերներ չեն․ Պեսկով
INTERNATIONAL NEWSՌուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ջո Բայդենի բանակցությունները դեռեւս բարեկամական չեն, սակայն կրում են փոխադարձ հարգանքի բնույթ։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ես չասացի «ընկերական տոն»: Փոխադարձ հարգանք, կառուցողական եւ շատ գործնական տոն: Նրանք ընկերներ չեն։ Նրանք դեռ այդքան էլ շատ չեն շփվել», ասել է Պեսկովը՝ պատասխանելով Պուտինի եւ Բայդենի շփումների մասին հարցին, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ Պուտինն ու Բայդենը տեսել են միմյանց, երբ ՌԴ նախագահը զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը։ «Այդ ժամանակ մեր Սպիտակ տանը նրանք հանդիպում ունեցան տարբեր միջազգային միջոցառումների ժամանակ, այսինքն՝ շփվելու շատ հնարավորություններ չունեին»,-հավելել է Պեսկովը։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



