Քիմ Քարդաշյանը հաստատել է Փիթ Դևիդսոնի հետ սիրավեպի վերաբերյալ շշուկները
LIFEԱմերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է սիրավեպը երիտասարդ կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ, գրում է Daily Mail-ը:
Բարի Ուեյսին տված հարցազրույցում Քարդաշյանը, պատասխանելով հարցին առ այն, թե Saturday Night Live հումորային հեռուստաշոուի անձնակազմից ով է իր ամենասիրելի անդամը, ծիծաղել և ասել է, որ իրեն փորձում են անհարմար իրավիճակում դնել:
«Դուք գիտեք՝ ով է»,-հակիրճ ասել է 41-ամյա Քարդաշյանը, որին վերջին ամիսներին հաճախ են նկատում Դևիդսոնի հետ ժամադրության գնալիս:
Իսկ մինչ այդ ռեփեր Քանյե Ուեսթը փորձում է ամեն ինչ անել իրենից հեռացած կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, վերադարձնելու համար: Նա մի քանի անգամ հրապարակավ դիմել է Քարդաշյանին՝ խնդրելով իր մոտ վերադառնալ: Սակայն հաղորդվում է, որ Քարդաշյանը դիմել է դատարան՝ պաշտոնապես ամուսնալուծվելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



