Հենրիխ Մխիթարյանը պարտական է Հայաստանի հավաքականին ու շնորհակալ բոլոր երկրպագուներին և քվեարկողներին
SPORTՀայաստանի ազգային հավաքականի և գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 2015թ. Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելուց հետո շնորհակալություն է հայտնել բոլոր քվեարկողներին և երկրպագուներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղադրել է Հայաստանի հավաքականի կազմում իր առաջին հանդիպմն լուսանկարը և կատարել հետևալ գրառումը.
«Պարտական լինելով Ազգային հավաքականին' այսօր հերթական անգամ ճանաչվեցի Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Շնորհակալ եմ բոլոր քվեարկողներին և երկրպագուներին»:
Հենրիխ Մխիթարյանը 6-րդ անգամ և 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



