ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
INTERNATIONAL NEWSՌուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները մեկ օրում ապահովել են ավելի քան 400 ավտոմեքենայի անվտանգ անցումը Լաչինի միջանցքով և դիտակետերով դեպի Լեռնային Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետերում հետևում ենք հրադադարի մասին ռեժիմի պահպանմանը: Յուրաքանչյուր մեքենա ստուգման է ենթարկվում, իսկ անհրաժեշտության դեպքում վարորդին խնդրում ենք դուրս գալ մեքենայից, որպեսզի ստուգենք մեքենայի սրահը»,- պատմել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Իվան Պադալկան:
Ռուսաստանի խաղաղապահ ուժերը 27 դիտակետ են տեղակայել Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի ողջ երկայնքով և Լաչինի միջանցքում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։