Վրաստանի խորհրդարանը նոր վարչապետի թեկնածությունը կհաստատի մինչեւ տարեվերջ
INTERNATIONAL NEWSՎրաստանի նոր վարչապետի եւ կառավարության հաստատման գործընթացը կավարտվի մինչեւ տարեվերջ: Այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Խոսնակի խոսքով՝ վարչապետի հրաժարականից հետո երկրի նախագահը պետք է խորհրդակցություն անցկացնի խորհրդարանական մեծամասնության հետ եւ 7-օրյա ժամկետից ոչ ուշ վարչապետի նոր թեկնածու առաջադրի:
«Խորհրդարանական մեծամասնությունը դեկտեմբերի 25-ին կքննարկի այդ հարցը, կնշի նոր վարչապետի թեկնածուի անունը եւ կդիմի նախագահին՝ առաջարկելով այդ թեկնածությունը ներկայացնել խորհրդարանին»,- ասել է Ուսուպաշվիլին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



