Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ). Հրատարակվել է աշխարհում առաջին խաչբառը. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1851– ծնվել է արևմտահայ արձակագիր, հրապարակախոս, գրական քննադատ և խմբագիր Արփիար Արփիարյանը:

1912- Կ. Պոլսում Հայոց Ազգային ժողովը որոշում է ընդունել Հայկական հարցը բարձրաձայնել Լոնդոնում հրավիրվելիք դեսպանների կոնֆերանսում։

1917- Էջմիածնում փակվել է Գևորգյան ճեմարանը։

1920 - ՀԽՍՀ Հեղկոմի հրամանագրով Խորհրդային Հայաստանի սահմաններում վերացվել է «Ռուսական կայսրության օրենքներ»-ը այն փոփոխություններով, որոնք մտցրել էին ժամանակավոր կառավարությունը, Անդրկովկասյան կոմիսարիատը, Սեյմը և Հայաստանի դաշնակցական կառավարությունը։

1940 - ծնվել է բանաստեղծուհի, արձակագիր, լրագրող Նվարդ Ավագյանը։

1955– վախճանվել է պետական, ռազմական և քաղաքական գործիչ, ազգային ազատագրական պայքարի երախտավոր Գարեգին Նժդեհը:

1964 – վախճանվել է գրող, արձակագիր, թարգմանիչ Մովսես Արազին (Մովսես Հարությունյան):

1991- Ղազախստանի մայրաքաղաք ԱլմաԱթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները, բացի Վրաստանից և Մերձբալթյան երեք հանրապետություններից) ստորագրել են համաձայնագիր ԱՊՀ-ի ստեղծման մասին։ Դրանով վավերացվել է ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։

1998 –վախճանվել է հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ կուսակցության անդամ Հրայր Մարուխյանը։

2004- Հոլանդիայի խորհրդարանը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը վերաբերող բանաձև:

2006-երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել գրոսմայստեր Լևոն Արոնյանը:

2015-գառնեցիները փակել են գյուղի գլխավոր ավտոճանապարհը` ի նշան բողոքի կառավարության այն ծրագրի դեմ, որով գյուղի կողքով անցնող Ազատ գետի հաշվին Արտաշատի տարածաշրջանի 12 գյուղեր ոռոգելի էին դառնալու։

2018- մշակույթի և սփյուռքի նախարարությունների աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով չլուծարել երկու գերատեսչությունները։

2020- Նիկոլ Փաշինյանը փորձել է այցելել Սյունիք, բայց քանի որ սյունեցիները փակել են ճանապարհները, անվտանգության մեծաթիվ ուժերի ուղեկցությամբ կարողացել է մտնել միայն Սիսիան քաղաք:

ԱՇԽԱՐՀ

1192 -Վիեննայի մոտ հերցոգ Լեոպոլդ 5-րդը գերի է վերցրել Անգլիայի թագավոր Ռիչարդ 1-ին Առյուծասրտին: 1375 – վախճանվել է իտալացի նշանավոր գրող և բանաստեղծ, հումանիստ Ջովաննի Բոկաչչոն՝ «Դեկամերոնի» հեղինակը:

1765 -վախճանվել է չեխ հոգևորական և գիտնական Պրոկոպ Դիվիշը, որը հանդիսանում է շանթարգելի հայտնաբերողը:

1773 -ծնվել է բրիտանացի կենսաբան Ռոբերտ Բրոունը, որի անունով է անվանվել իր իսկ կողմից հայտնաբերված «բրոունյան շարժումը»:

1815 -ծնվել է ֆրանսիացի նկարիչ Թոմ Կուտյուրը:

1824 - վախճանվել է անգլիացի բժիշկ Ջեյմս Պարկինսոնը, որի անունով է կոչվում իր հետազոտած պարկինսոնյան հիվանդությունը:

1891 -Սպրինգֆիլդյան քոլեջում 18 ուսանող անցկացրել են աշխարհում առաջին բասկետբոլային հանդիպումը:

1896 -ծնվել է խորհրդային զորահրամանատար, մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկին:

1898 -Պիեռ և Մարի Կյուրիները հայտնագործել են ռադիումը:

1898 -ԱՄՆ-ը Ֆիլիպիններում սահմանել է ռազմական կառավարում:

1899 -Ռուսաստանում լույս է տեսել «Օգոնյոկ» ամսագրի առաջին համարը:

1913– ամերիկյան «New York World» հանդեսում տպագրվել է Արթուր Ուիննի կազմած աշխարհում առաջին խաչբառը:

1925 -Մոսկվայում կայացել է «Պոտյոմկին զրահանավը» ֆիլմի պրեմիերան:

1937– տեղի է ունեցել Ուոլթ Դիսնեյի «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» առաջին լիամետրաժ մուլտֆիլմի պրեմիերան, որը ամերիկյան բոլոր ժամանակների 10 լավագույն ֆիլմերի 10 ժանրերի ցանկում 1-ինն է մուլտֆիլմերի ցուցակում:

1963 -հիմնադրվել է Ֆրանսիայի հանրային հեռուստատեսության գլխավոր հեռուստաալիքը՝ «France 2»-ը:

1967– ծնվել է վրացի պետական և քաղաքական գործիչ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:

1968–ամերիկյան Ապոլլո-8 տիեզերանավը թռիչք է իրականացրել Երկրից Լուսին: Սա առաջին տիեզերանավն էր, որ ապահով վերադարձել է Լուսնից:

1977-ծնվել է ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի 25-րդ նախագահ Էմմանուել Մակրոնը:

2007-Շենգենյան պայմանագրի երկրներին են միացել Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Լեհաստանը, Չեխիան, Սլովակիան, Սլովենիան, Հունգարիան և Մալթան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK