ՀՀԿ համագումար՝ հերթական անցկացման ժամկետներով, բայց ոչ հերթական՝ քաղաքական բովանդակության առումով. Կարեն Ավագյան
BLOGԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ՀՀԿ համագումար՝ հերթական անցկացման ժամկետներով, բայց ոչ հերթական՝ քաղաքական բովանդակության առումով։
Համագումարի հիմքում յուրատիպ բարձրաձայնումն էր կատարվածի ու գալիքի մասին։
Կատարվածի իրական դեմքերի մասին և գալիքի քայլերը նշագծել հիմք ընդունելով այդ ճշմարտությունները։
Այդ փաստագրումն է, որ կօգնի Հայաստան վերադարձնել քաղաքական միտքն ու բովանդակությունը։Համագումարի շուրջ չդադարող տարատեսակ որակների խոսակցություններն էլ դրա վկայությունն են։
Այս ամենից զատ, համագումարը ցույց տվեց, որ իշխանազավթների համար ատելի է Հայաստանում ներքաղաքական կյանքի առկայությունն անգամ։ Գրեթե 4 տարի ամեն ինչ անում էին սնանկացնելու քաղաքական միտքն ու գործունեությունը՝ փոխարենն՝ առաջարկելով հորինված հարցեր ու արհեստածին դեմքեր։ ՀՀԿ համագումարը ի ցույց դրեց, որ սրանք այդ հարցում ևս տապալվել են։
ՀՀԿ-ն մնաց։ Չնայած ամեն տեսակ ճնշումների ՀՀԿ-ն պահեց քաղաքական միտքը ի շնորհիվ երկրի շահը առաջնային համարող հայրենասերների։
ՀՀԿ-ն փոխվել է։ Բայց փոխվել ոչ թե հակադրությունների հաշվին, ոչ թե քայքայման պատճառով այլ սերունդների առողջ փոխգործակցության շնորհիվ։
Հ.Գ. Նախագահի խոսքն էլ ապացուցահեն էր և բոլոր ժամանակների համար արդիական իր բանաձևով՝ միասնականության ու պետության ինքնիշխանության համար պայքարի գերադասելիությունը սեփական ամբիցիայից ու իշխանությունից։
1
An unprecedented Evening for the Armenian Fashion and Hospitality Industry: World-Renowned Dress Des...
2
Euromoney Names Ameriabank Armenia’s Best Bank for Real Estate for the Second Year in a Row
3
Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day
4
S&P Global Ratings has assigned IDBank CJSC a long-term rating of “BB-” and a short-term rating of “...
5
Apply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD



