Ռուսաստանը թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումը Վրաստանում և Ուկրաինայում. ռուս դիվանագետ
INTERNATIONAL NEWSՄոսկվան ոչ մի պարագայում թույլ չի տա ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայում և Վրաստանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վիեննայում ռազմական անվտանգության հարցերով բանակցությունների ռուսական պատվիրակության ղեկավար Կոնստանտին Գավրիլովը:
«Կարծում եմ՝ այո՛: Այլապես պատասխանը լրիվ այլ կլինի»,- ասել է նա՝ հաստատելով, որ Ռուսաստանը թույլ չի տալ, որ իրեն «խոսեցնեն» և արհամարհեն իր առաջարկները:
Դիվանագետի խոսքով՝ կողմերը կարող են փոխըմբռնման գալ՝ անկախ Վաշինգտոնի առաջին արձագանքից: Պետքարտուղարությունից ավելի վաղ հայտնել էին, որ Մոսկվայի գաղափարները չեն փարատել ամերիկյան կողմի մտահոգությունները:
«Կարծում եմ՝ դա նախնական արձագանք էր: Մտածում եմ, որ այնուամենայնիվ ՆԱՏՕ-ում և Վաշինգտոնում հիանալի հասկանում են՝ ինչի մասին է խոսքը և հաշվետվություն տալիս են իրենց»,- հավելել է Գավրիլովը:
ՌԴ ԱԳՆ-ն դեկտեմբերի 17-ին հրապարակել էր ԱՄՆ-ի հետ պայմանագրի և ՆԱՏՕ-ի հետ համաձայնագրի նախագծերն անվտանգության երաշխիքների վերաբերյալ: Նախագծի կետերից մեկով նախատեսվում է, որ դաշինքը չընդլայնվի դեպի Ուկրաինա: