Բելառուսում թույլատրվել է երեխաներին 12 տարեկանից պատվաստել COVID-19-ի դեմ
INTERNATIONAL NEWSԲելառուսի առողջապահության նախարարությունը դեկտեմբերի 27-ից թույլատրել է 12-17 տարեկան երեխաներին պատվաստել COVID-19 կորոնավիրուսի դեմ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Բելառուսի առողջապահության նախարարությունը թույլատրել է երեխաներին պատվաստել COVID-19 վարակի դեմ։ 12-17 տարեկան երեխաները կարող են պատվաստվել COVID-19-ի դեմ»,- ասվում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայության Telegram-ի ալիքում։
Նշվում է, որ պատվաստումների քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերի 27-ից։ Պատվաստման համար առաջարկվում է չինական արտադրության Vero Cell պատվաստանյութը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



