ԱՊՀ-ի երկրների ոչ ֆորմալ գագաթնաժողովը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա, սովորական, դեմ առ դեմ ձևաչափով
INTERNATIONAL NEWSՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել Է, որ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթանաժողովը, որը պլանավորված է դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում, պատրաստվում է սովորական, դեմ առ դեմ ձեւաչափով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Իրոք, նախապատրաստվում է նախագահների անձնական հանդիպումը»,- ասել է Պեսկովը: Ինչպես ավելի վաղ լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը, ԱՊՀ-ի երկրների ղեկավարների խորհրդի նոր նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում: Ըստ որում նա չի բացառել, որ մինչեւ Նուր Սուլթանի գագաթնաժողովը կարող են տեղի ունենալ ԱՊՀ-ի երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



