Ռուս խաղաղապահներն ուխտավորներին ուղեկցել են Ամարաս վանական համալիր
INTERNATIONAL NEWSՌուս խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են մոտ 100 ուխտավորի և տեղի բնակիչների անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարաս վանական համալիր այցի ժամանակ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեփանակերտից և հարակից բնակավայրերից ուխտավորները ժամանել են Մարտունու շրջան` մասնակցելու Ամարաս վանական համալիրում մատուցվող պատարագին։ Ուխտավորների մեջ են եղել նաև Շուշիի համալսարանի ուսանողները։
«Սուրբ Ծննդյան տոներից առաջ կտրուկ աճել է սուրբ վայրեր այցելել ցանկացող ուխտավորների թիվը։ Դա վերաբերում է նաև Ամարասի եկեղեցական համալիրին։ Ուխտավորների թվի ավելացման հետ կապված հավելյալ պատասխանատվություն է դրվում խաղաղապահ զորախմբի վրա՝ ապահովելու այդ վայրեր այցերի անվտանգությունը։ Խաղաղապահները կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը»,–ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Մահմուդ Այբազովը։