Ձկնորսները գանգերով լի սպորտային պայուսակներ են գտել (լուսանկար)
PHOTOԿալինինգրադի մարզում՝ Պրեգոլյա գետի ափին, երկու ձկնորսներ երկու սպորտային պայուսակ են հայտնաբերել՝ ներսում մարդկային գանգերով։ Այս մասին հայտնում է Mash Telegram-ալիքը։
Տղամարդիկ դիմել են ոստիկանություն, Քննչական կոմիտեի Կալինինգրադի բաժանմունքում հետաքննություն է սկսվել, ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես գրում են լրագրողները, ամենայն հավանականությամբ ձկնորսների ձեռքում են հայտնվել Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների աճյուններ, որոնցից ազատվել են զոհված մարտիկների գերեզմաններ փորողները: Նրանք գանգերը չէին կարող վաճառել, ուստի պարզապես դեն են նետվել դրանք։
Ալիքը նշում է, որ գանգերից մեկը ներկված է եղել արծաթյա ներկով, մյուսը՝ թերթով փաթաթված, ևս չորսը եղել են կպչուն ժապավենով կապկպված։

1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



