«Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում». Տաթևիկ Ադումյան
LIFEԴերասանուհի Տաթևիկ Ադումյանն Ինստագրամի իր էջում կիսվել է նոր լուսանկարներում` ներկայանալով վառ դիմահարդարմամբ:
Ֆոտոշարքին կից դերասանուհին նաև կյանքի մասին գրառում է կատարել:
«Կյանքի ընթացքում պարբերաբար հայտնվում ենք տարբեր խաչմերուկներում: Հայտնվում ենք անցյալի և ներկայի, ներկայի և ապագայի, ապագայի և անորոշության
ջրբաժաններում…
Պետք չէ անցյալից փախչել, քանզի այն իմաստուն է, մեզ դասեր է ավանդում։
Ներկան իր դժվարություններով հանդերձ՝ հնարավորություններ է ընձեռում։
Ապագան է սակայն ամենաբարին և խորհրդավորը, քանզի լի է թե՜ դասերով, թե՜ հնարավորություններով։
Մտքումս լսում եմ ապագայի ձայնը: Չդադարող երգեցիկ քամու նման սուլում է ականջումս, շշնջում.
«Սպասի՜ր ինձ, բայց և՝ նախապատրաստվի՜ր, ես գրեթե այդտեղ եմ»...»,- գրել է Տաթևիկը:

1
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
2
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
3
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
4
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



