Թուրք նախարարն ասել է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները. լրատվամիջոցներ
INTERNATIONAL NEWSՀայաստանն ու Թուրքիան առաջիկա օրերին կվերսկսեն փոխադարձ թռիչքները: Ինչպես գրում է ekhokavkaza.com-ը, հղում անելով թուրքական լրատվամիջոցներին, այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայօղլուն։
Նա նշել է, որ թռիչքները կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը, որն այժմ ավարտում է նախապատրաստական աշխատանքները։
Անցյալ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի միջև թռիչքներ կսկսվեն։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



